20:54  ,  19 հունվարի, 2019

«Լիվերպուլի» 3 միավորն ու «Մանչեսթեր Յունայթեդի» 7-րդ անընդմեջ հաղթանակը Սուլշերի հետ

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ 4:3 հաշվով: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին եգիպտացի Մոհամեդ Սալահի դուբլը եւ բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյի ու սենեգալցի Սադիո Մանեի գոլերը:

«Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 60 միավորով եւ 7 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 45-ամյա նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ տանը մրցեց «Բրայթոնի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով բարձրացավ ընթացիկ 5-րդ տեղ՝ հետ թողնելով «Արսենալին» (41 միավոր), որը 23-րդ տուրում կընդունի չորրորդ տեղում ընթացող «Չելսիին» (47 միավոր):

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում 7 անընդմեջ հաղթանակը տարավ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ: Նորվեգացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչն է, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 7 հաղթանակով: Նա գերազանցեց նաեւ Մեթ Բասբին, որը 1946-ին Անգլիայի առաջնությունում հաղթել էր մեկնարկային 5 խաղերում: Մանչեսթերյան թիմը Սուլշերի հետ տարավ 6-րդ հաղթանակը Անգլիայի առաջնությունում:

Պրեմյեր լիգայի նախորդ 5 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1), «Նյուքասլին» (2:0) եւ «Տոտենհեմին» (1:0), Անգլիայի գավաթի խաղարկությունում պարտության էր մատնել «Ռեդինգին» (2:0):

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:3 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 46, 75, Ռոբերտո Ֆիրմինո, 53, Սադիո Մանե, 90+4 - Էնդրոս Թաունսենդ, 34, Ջեյմս Թոմքինս, 65, Մաքս Մեյեր, 90+5

Հեռացում՝ Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), 89, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 27, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 42 – Պասկալ Գրոս, 72

«Բորնմութ» - «Վեստ Հեմ»՝ 1:0

Կալում Ուիլսոն, 53

«Նյուքասլ» -«Կարդիֆ»՝ 3:0

Ֆաբիան Շյոր, 24, 63, Այոս Պերես, 90+3

«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 2:1

Ջեյմս-Ուորդ Պրաուս, 50, Լուկա Դին, 64, ինքնագոլ - Գիլֆի Սիգուրդսոն, 90+1

«Ուոթֆորդ» - «Բարնլի»՝ 0:0

«Վուլվերհեմփթոն» - «Լեսթեր Սիթի»՝ 4:3

Դիոգու Ժոտա, 4, 64, 90+3, Ռայան Բենետ, 12 – Դեմարայ Գրեյ, 47, Քոնոր Քոդի, 51, ինքնագոլ, Ուես Մորգան, 87

«Արսենալ» - «Չելսի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում