19:34  ,  19 հունվարի, 2019

Մարզական գործունեությունից հեռացված ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնն ինքնասպան է եղել

Գեղասահքի ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն (պարային զույգ, 2011-2012թթ.) Ջոն Կաֆլինն ինքնասպան է եղել: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Կաֆլինի քույրը: 2012-ից Կաֆլինը զբաղվում էր մարզչական գործունեությամբ եւ հեռուստամեկնաբանություններով:

2018թ. դեկտեմբերին SafeSport-ը զրկել էր Կաֆլինին գեղասահքում որեւէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: SafeSport-ը պայքարում ամերիկյան սպորտում բռնության դրսեւորումների դեմ:

Հունվարի 17-ին ԱՄՆ-ի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել էր Կաֆլինի մարզական գործունեությունից հեռացնելու մասին: 33-ամյա Կաֆլինը մեղադրվում էր սաների դեմ բռնության մեջ, սակայն չէր ընդունում մեղադրանքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում