17:12  ,  19 հունվարի, 2019

Սերենա Ուիլյամս. Դայանայի արցունքները կոտրեցին սիրտս

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է հաղթանակը 18-ամյա ուկրաինացի Դայանա Յաստրեմսկայի նկատմամբ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում:

«Երբ մրցախաղից հետո մոտեցա ցանցի մոտ, Դայանան արտասվում էր: Դա ապացուցում է, որ նա կորտ էր դուրս եկել ոչ թե լավ թենիս ցուցադրելու, այլ հաղթելու համար: Նրա արցունքները կոտրեցին իմ սիրտը: Կարծում եմ՝ Դայանան մեծ տաղանդ է, հաճելի է տեսնել նրա այդպիսի վերաբերմունքը թենիսի նկատմամբ:

Իմ կարիերայում էլ եղել է, երբ արտասվել եմ: Մի տարի Ուիմբլդոնի մրցաշարում պարտվեցի Վինուսին եւ ցանցի մոտ ձայնով լացում էի, ոչինչ չէի կարողանում անել: Երբ երիտասարդ էի, խաղում էին Դեւենփորթի, Հինգիսի, Սելեշի դեմ, եւ ամեն մրցախաղը վախեցնող էր»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է Ավստրալիայի բաց առաջնության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հաղթանակից հետո Սերենան քաջալերանքի խոսքով էր դիմել Դայանային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում