14:06  ,  19 հունվարի, 2019

Առաջին ռակետ Սիմոնա Հալեպն ուժեղ էր Վինուս Ուիլյամսից

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Ռումինացի մարզուհին 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ ամերիկացի Վինուս Ուիլյամսի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 18 րոպե:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սիմոնա Հալեպը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ, որը պարտության էր մատնել ուկրաինացի Դայանա Յաստրեմսկային:

Սիմոնա Հալեպը անցած տարվա AusOpen-ի եզրափակիչում պարտվել էր դանիացի Կարոլինա Վոզնյացկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում