15:28  ,  19 հունվարի, 2019

Յուրգեն Կլոպ. Ցավակցում եմ նրանց, ովքեր ցանկանում են «Լիվերպուլի» պարտությունը

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն երկրպագուների մասին, որոնք ցանկանում են իր ղեկավարած թիմի պարտությունը:

«Երբեք չեմ մտածել մյուսների պարտության մասին: Ցավակցում եմ նրանց, ովքեր ցանկանում են «Լիվերպուլի» պարտությունը եւ հաճույք կստանան, եթե մենք չնվաճենք չեմպիոնի տիտղոսը: Այդպիսի մարդիկ չեն կարող լինել մոտիվացիայի աղբյուր ինձ համար: Ես սիրում եմ հաղթել եւ չցանկանալ մյուսների պարտությունը: Ինձ համար ժամանակի կորուստ է մտածել այն մասին, թե որեւէ թիմ կպարտվի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Լիվերպուլը» առաջին տեղում է 57 միավորով: 23-րդ տուրում առաջատարը հունվարի 19-ին կընդունի «Քրիսթալ Փելասին»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս