13:08  ,  19 հունվարի, 2019

Պոգբա. Սուլշերը վերադարձել է Ֆերգյուսոնի ժամանակները

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ անգլիական թիմում տիրող մթնոլորտի մասին:

«Սուլշերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» հարազատ տուն է: Նա ամեն ինչ գիտի: Նրա համար առանձնապես ոչինչ չի փոխվել: Սուլշերը վերադարձել է Ֆերգյուսոնի ժամանակները: Մարզումներն ու աշխատանքը գնդակի հետ մնացել են նույնը: Նա միշտ եղել է շատ ժպտերես եւ խաղացողներին մոտ կանգնած մարզիչ: Սուլշերը միշտ հասկացել է խաղացողներին: Հիմա նրա նկատմամբ հարգանքը մեծացել է, բայց նա մնացել է նույն մարդը: Կարծում եմ՝ մենք կկարողանանք առաջնությունն ավարտել լավագույն քառյակում: Գիտենք, որ դա հնարավոր է»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 19-ին կընդունի «Բրայթոնին»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English