16:17  ,  19 հունվարի, 2019

«Չելսին» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել Էդեն Ազարին

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որին գնելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», հաղորդում է իսպանական Marca-ն:

Արքայական ակումբը փորձում է իջեցնել գինը կամ առաջարկել խաղացողների փոխանակություն, սակայն «Չելսին» դիտարկում է միայն վաճառքի տարբերակը եւ 100 միլիոն եվրոյից ոչ պակաս:

Ազարի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նա հրաժարվում է կնքել նոր պայմանագիր:

Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012թ. ամռանը ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյով: Անգլիայի ընթացիկ առաջնության 21 խաղում նա խփել է 10 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում