11:04  ,  19 հունվարի, 2019

AusOpen. Սերենա Ուիլյամսը խնդիրներ չունեցավ երրորդ շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն առանց խնդիրների դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան: Ամերիկացի մարզուհու մրցակիցն էր ուկրաինացի Դայանա Յաստրեմսկան:

Սերենա Ուիլյամսն առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով: Պայքարը տեւեց ընդամենը 1 ժամ 5 րոպե:

Մրցախաղից հետո ուկրաինացի մարզուհին արտասվել է, Սերենա Ուիլյամսն էլ սփոփել է նրան՝ ասելով, որ հրաշալի է խաղ է ցուցադրել:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կհանդիպի առաջին ռակետ, ամերիկացի Սիմոնա Հալեպի եւ Վինուս Ուիլյամսի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում