01:22  +04,  19 հունվարի, 2019

«Բավարիան» հաղթեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի դուբլը եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլը:

«Բավարիան» 39 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» (17 խաղ) հետ է 3 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Նիկո Շուլց, 59 - Լեոն Գորեցկա, 34, 45+1, Ռոբերտ Լեւանդովսկի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: