00:27  ,  19 հունվարի, 2019

«Այաքսը» տեղադրել է Կրոյֆի կիսանդրին, ստադիոնի պատը զարդարել նրա պատկերով (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսը» թիմի նախկին խաղացող եւ մարզիչ Յոհան Կրոյֆի պատվին ստադիոնում տեղադրել է նրա կիսանդրին, պատերից մեկն էլ զարդարել լեգենդար ֆուտբոլիստի պատկերով:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ «Այաքսը» «Ամստերդամ Արենա» ստադիոնը անվանափոխեց «Յոհան Կրոյֆ Արենա»:

Կրոյֆը «Այաքսում» հանդես է եկել 1964-1973 եւ 1981-1983 թվականերին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա երեք տարի գլխավորել է «Այաքսը»:

Կրոյֆը մահացել է 2016թ. մարտին 68 տարեկանում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AFC Ajax (@afcajax)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English