23:51  ,  18 հունվարի, 2019

Մբապե. Մենք չենք փոխել մեր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին

Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որի հետ ֆրանսիական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:

«Հնարավոր է մարդիկ փոխել են իրենց կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց մենք չենք փոխել: Մեզ սպասվում է հանդիպում լավ թիմի հետ, եւ մենք պատրաստ ենք դրան: Որոշ ժամանակ առաջ այդ թիմը համարում էին թույլ, հիմա համարում են լավագույններից մեկը: Սակայն կազմը մնացել է նույնը: Ֆուտբոլում լինում են անկումներ եւ թռիչքներ: Հիմա նրանք լավ մարզավիճակում են»,- Մբապեի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ» - ՊՍԺ առաջին հանդիպումը տեղի կունենա Անգլիայում փետրվարի 12-ին, պատասխան խաղը՝ մարտի 6-ին Փարիզում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում