22:48  ,  18 հունվարի, 2019

Մարադոնա. Ցանկություն ունեի պոկել նախկին ընկերուհուս գլուխը

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար խաղացող, մեքսիական «Դորադոսի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խզել է սիրային հարաբերությունները 28-ամյա Ռոսիո Օլիվայի հետ:

58-ամյա Մարադոնան նաեւ դատի է տվել նրան անձնական կյանքի մասին հրապարակային չարտահայտվելու մասին պայմանագիրը խախտելու համար: Ռոսիո Օլիվան Մարադոնայի հետ համատեղ կյանքի մասին պատմել է լրագրողներին:

«Ես կանանց հարվածողներից չեմ, բայց Ռոսիոյի գլուխը պոկելու ցանկություն ունեի: Նա պայմանագիր էր ստորագրել: Իր արձակուրդն անցկացնում է իմ փողերով: Անկեղծ ասած, ես ապուշ էի: Բայց հիմա արդեն նա գոյություն չունի իմ կյանքում: Իսկ նրա վարքի հետ կապված հարցերը կքննարկեն փաստաբանները:

Առանձնատունը, որը ես նվիրել եմ նրա ընտանիքին, պատկանում է ինձ: Ես մտադիր եմ այն պահել: Ես Ձմեռ պապը չեմ, որ բոլորին նվերներ անեմ: Բոլորի նման ապրում եմ իմ աշխատանքով»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Այս ամիս Մարադոնան ճողվաքի հետեւանքով սկսված ներքին արյունահոսությունից հետո ենթարկվել էր ստամոքսի վիրահատության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում