21:38  ,  18 հունվարի, 2019

Իգուաինը հրաժեշտ է տվել «Միլանի» խաղացողներին

Իտալական «Միլանի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժեշտի երեկո է կազմակերպել թիմակիցների համար, հաղորդում է Football Italia-ն:

Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: Իգուաինի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Միլանում» մասնակցել է 22 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում