21:02  ,  18 հունվարի, 2019

Սուլշեր. Չեմ ակնկալում նոր խաղացողների այս ամիս

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ծրագրերի մասին:

«Չեմ սպասում, որ այս ամիս ակումբը կգնի նոր խաղացողի: Ինչ վերաբերում է կիսապաշտպան Սկոթ ՄաքԹոմինայի հեռանալու մասին լուրերին, ապա նա հիմա ջանասիրաբար մարզվում է: Նա երիտասարդ տղա է, որին ես հավատում եմ: Մենք աշխատում ենք նրա պայմանագրի վրա:

Հաշվի առնելով վնասվածքները, Մարուան Ֆելաինիի առկայությունը, մեր կազմը՝ ես վստահ չեմ, որ մեր կողմից տրանսֆերային շուկայում կլինի որեւէ շարժում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 19-ին կընդունի «Բրայթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս