19:39  ,  18 հունվարի, 2019

Խոսեպ Գվարդիոլա. Ընկերներ չունեմ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է նշելու ծննդյան օրը: Հունվարի 18-ին Գվարդիոլան դարձավ 48 տարեկան:

«Ծննդյանս օրը կնշեմ ընտանիքիս հետ, ընթրիքի սեղանի շուրջ: Ես չունեմ ընկերներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հունվարի 20-ին կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում