18:50  ,  18 հունվարի, 2019

Կուրտուան եւ Բենզեման «Ռեալի» ընդհանուր խմբում պատրաստվում են «Սեւիլիայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Արքայական թիմի ընդհանուր խմբում պատրաստվում են «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը: Նրանք վնասվածքներ ունեին: Անհատական մարզումներն են վերսկսել կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մարկոս Լյորենտեն եւ հարձակվող Մարիանո Դիասը:

Ճկույթի կոտրվածքից հետո Բենզեման հետաձգել է վիրահատությունը, որպեսզի կարողանա մասնակցել «Սեւիլիայի» դեմ խաղին:

«Ռեալ» - «Սեւիլիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում