17:40  ,  18 հունվարի, 2019

«Գանձասար-Կապան» - «Լոկոմոտիվ»՝ 7:1

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը» եւ Առաջին լիգայի մասնակից Երեւանի «Լոկոմոտիվը» ստուգողական հանդիպում են անցկացրել Ձորաղբյուրում:

Առաջին խաղակեսում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1, իսկ երկրորդ խաղակեսում «Գանձասար-Կապանը» խփել է 6 գոլ եւ հաղթել 7:1 հաշվով:

«Լոկոմոտիվի» համար սա առաջին հանդիպումն էր ուկրաինացի Անատոլի Պիսկովեցի գլխավորությամբ:

Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում