15:09  ,  18 հունվարի, 2019

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Դիեգո Մարաշլյանի թիմակցին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել MLS-ում հանդես եկող ամերիկյան «Լոս Անջելեսի» մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելային:

AS-ի համաձայն՝ կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կփորձի իրականացնել այս ձմռանը: Ամերիկյան ակումբի տեխնիկական տնօրեն Ջոն Տորինգթոնը չի բացառել, որ Վելան կարող է տրանսֆերի հանվել հունվարին:

Կարլոս Վելան 2017-ին իսպանական «Ռեալ Սոսյեդադից» է տեղափխվել «Լոս Անջելես», որի կազմում հանդես է գալիս նաեւ ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը: Ամերիկյան ակումբում մեքսիկացին ստանում է տարեկան 5.2 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում