19:09  ,  18 հունվարի, 2019

«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակները

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը: Այժմ դիտարկվում է չորս թեկնածու:

Կատալոնական ակումբի տրանսֆերային ցուցակում են ամերիկյան «Լոս Անջելեսի» մեքսիկացի խաղացող Կարլոս Վելան, Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ, իսպանացի Ալվարո Մորատան եւ ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն, Լոնդոնի «Տոտենհեմի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն, հաղորդում է Le10Sport-ը:

Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 43 միավորով առաջին տեղում է եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում