16:47  ,  18 հունվարի, 2019

Մեսիի հայրենակցի ֆուտբոլային ֆրիսթայլը Australian Open-ում

Արգենտինացի Դիեգո Շվարցմանն ուշադրության կենտրոնում է հայտնվել Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Չեխ Տոմաշ Բերդիխի հետ մրցախաղի ժամանակ արգենտինացին ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները:

Այդ մրցախաղում Բերդիխը հաղթել է 5:7, 6:3, 7:5, 6:4 հաշվով, իսկ 1/8 եզրափակիչում կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում