14:38  ,  18 հունվարի, 2019

Australian Open. Կարեն Խաչանովը պարտություն կրեց, Նադալը երրորդ հաղթանակը տարավ

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից:

Երրորդ շրջանում հայ մարզիկը 3 սեթում պարտվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, որը պայքարից դուրս էր թողել նաեւ բրիտանացի Էնդի Մարեյին: 2 ժամ 10 րոպե տեւած մրցախաղում մոսկվացի 22-ամյա թենիսիստը պարտվեց 4:6, 5:7, 4:6 հաշվով:

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 6:1, 6:2, 6:4 հաշվով հաղթեց Ալեքս դե Մորին (Ավստրալիա): 1/8 եզրափակիչում Նադալը կխաղա չեխ Տոմաշ Բերդիխի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում