17:12  ,  18 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Սուլշերը թիմում մնա նաեւ հաջորդ մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ցանկություն են հայտնել, որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն աշխատանքը շարունակի նաեւ հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է Daily Mail-ը:

Ֆուտբոլիստները կարծում են, որ նորվեգացի 45-ամյա մասնագետը թիմին թարմություն է բերել Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում աշխատող Մայքլ Կարիկին ու Կիրան Մաքենիին եւս դուր է գալիս Սուլշերի աշխատանքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում 6 անընդմեջ հաղթանակը է տարել Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ: Նորվեգացի մասանգետը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչն է, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 6 հաղթանակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում