15:40  ,  18 հունվարի, 2019

«Ռեալը» տրանսֆերներ չի իրականացնի հունվարին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում նոր տրանսֆերներ իրականացնել հունվարին, հաղորդում է Marca-ն:

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Արքայական ակումբը 15 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիիի» իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասին:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին կարծում է, որ թիմին անհրաժեշտ է եւս մեկ հարձակվող, քանի որ կան վնասվածք ունեցող խաղացողներ:

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից հետո մադրիդցիները հավաքել են 33 միավոր եւ «Սեւիլիայի» հետ բաժանում են 2-3-րդ տեղերը»: Առաջատար «Բարսելոնան» ունի 43 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում