13:07  ,  18 հունվարի, 2019

NBA. «Լեյքերսն» ուժեղ էր «Օկլահոմայից», վերջին վայրկյանին հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» առանց վնասվածքից վերականգնվող Լեբրոն Ջեյմսի հյուրընկալվելիս 138:128 հաշվով հաղթել է «Օկլահոմային»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կայլ Կուզման, որը «Լեյքերսի» կազմում վաստակել են 32 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Պասկալ Սիակամի հաղթական նետումը «Ֆինիքսի» դեմ խաղի վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Լեյքերս»՝ 128:138 (լրացուցիչ ժամանակում) (39:27, 24:40, 33:28, 26:27, 6:16)

«Վաշինգտոն» – «Նյու Յորք»՝ 101:100 (20:30, 33:33, 24:26, 24:11)

«Ինդիանա» – «Ֆիլադելֆիա»՝ 96:120 (25:28, 23:26, 23:32, 25:34)

«Շառլոտ» – «Սակրամենտո»՝ 114:95 (20:25, 43:25, 20:23, 31:22)

«Տորոնտո» – «Ֆինիքս»՝ 111:109 (32:20, 25:29, 20:29, 34:31)

«Դենվեր» – «Չիկագո»՝ 135:105 (28:30, 33:17, 42:26, 32:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում