11:10  ,  18 հունվարի, 2019

Մարիա Շարապովան դուրս թողեց Australian Open-ի գործող չեմպիոնին

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի գործող չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կարոլին Վոզնյացկին չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Երրորդ շրջանում դանիացի թենիսիստուհին 3 սեթում պարտվեց ռուս Մարիա Շարապովային: 2 ժամ 24 րոպե տեւած մրցախաղում աշխարհի 30-րդ ռակետ Շարապովան առավելության հասավ 6:4, 4:6, 6:3 հաշվով:

1/8 եզրափակիչում 31-ամյա ռուսաստանցին ուժերը կչափի ավստրալացի Էշլի Բարտիի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի նախորդ մրցաշարի եզրափակիչում Կարոլին Վոզնյացկին հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս