13:45  +04,  18 հունվարի, 2019

Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը նվաճած Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարին, հաղորդում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը:

24-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը դեռ հայտնի չէ: Հաջորդ ամիս ռինգ դուրս կգա նաեւ ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը: 

Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանը նախորդ մենամարտն անցկացրել է դեկտեմբերի 19-ին՝ երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթելով ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Դա հայ բռնցքամարտիկի 9-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ նա տարավ 9-րդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս