09:40  ,  18 հունվարի, 2019

Australian Open. Ֆեդերերը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Մելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 6:2, 7:5, 6:2 հաշվով ուժեղ գտնվեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցից: Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 31 րոպե:

37-ամյա շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասը:

Ռոջեր Ֆեդերերը Australian Open-ի գործող չեմպիոնն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս