23:14  ,  18 հունվարի, 2019

Ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը կայծակի հարվածից հետո

Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է կայծակի հետեւանքով: Սան Պաուլուի երիտասարդական գավաթի խաղարկության հանդիպման 47-րդ րոպեին խաղադաշտի մակերեսին կայծակի հետեւանքով առաջացել է էլեկտրական պարպում: Դրա պատճառով գիտակցությունը կորցրել է «Ագուա» թիմի պաշտպան Սանտա Էնրիկեն, հաղորդում է ESPN-ը:

Հիվանդանոցի ճանապարհին նրա ինքնազգացողությունը լավացել է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում