22:12  ,  18 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կպայքարեն Էրիքսենի համար

«Մանչեսթեր Սիթին» եւ «Չելին» ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին: 26-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունիսի 30-ը:

Էրիքսենի տրանսֆերային գինը գնահատվում է 80 միլիոն եվրո: Նա ցանկություն ունի կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է իսպանակն AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիքսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով