09:50  ,  18 հունվարի, 2019

Իսրայելի հավաքականի հարձակվողը՝ «Սեւիլիայի» ֆուտբոլիստ

Իսպանական «Սեւիլիան» պաշտոնապես հայտարարել է ավստրիական «Զալցբուրգի» իսրայելցի հարձակվող Մունաս Դաբուրին ձեռք բերելու մասին:

26-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբին կմիանա 2019-ի հուլիսի 1-ին եւ կկնքի 4 տարվա պայմանագիր: Նրա տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո:

Ավստրիայի ընթացիկ առաջնությունում Դաբուրը 19 խաղում խփել է 9 գոլ: Իսրայելի ազգային հավաքականում նա անցկացրել է 12 հանդիպում եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով