23:41  ,  17 հունվարի, 2019

Մոուրինյո. «Ինտերը» լավագույն թիմն է իմ կարիերայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե որն է եղել իր կարիերայում լավագույն թիմը:

«Գիտեք, ես պետք է նշեմ «Ինտերը», քանի որ մենք նվաճեցինք ամեն ինչ: Ես պետք է օբյեկտիվ լինեմ եւ հարգանքով վերաբերվեմ թիմին, որը հաղթեց ամեն ինչ առաջին օրից մինչեւ վերջինը:

«Ինտերը» հաղթեց բոլոր մրցաշարերում, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին՝ «Բարսելոնային» (3:1), եզրափակիչում էլ՝ «Բավարիային» (2:0):

Հաղթեցինք Իտալիայի առաջնությունում՝ վաստակելով միավորների ֆանտաստիկ քանակ, նվաճեցինք Իտալիայի գավաթը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է beINSPORTS-ը:

Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում