10:12  ,  18 հունվարի, 2019

Պորտուգալիայից վերադարձած խաղացողն ու Մոսկվայի «Արարատի» նախկին ֆուտբոլիստները՝ «Լոռիում»

Վանաձորի «Լոռիում» փորձաշրջան են անցնում 3 հայ երիտասարդ ֆուտբոլիստներ:

«Փյունիկի», «Բանանցի», «Ալաշկերտի» ու Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպան, 21-ամյա Վլադիմիր Բաբայանը վերջին շրջանում խաղում էր պորտուգալական «Ալկանենսե» ակումբում, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում եւ խփել 1 գոլ:

19-ամյա կիսապաշտպան Սեյրան Մալխասյանը Վոլգոգրադի «Ռոտորի» սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատում» ու եղել է մոսկովան «Լոկոմոտիվի» համակարգում:

21-ամյա հարձակվող Արթուր Օրդինյանը եւս հանդես է եկել Մոսկվայի «Արարատում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով