23:16  ,  17 հունվարի, 2019

«Լիվերպուլը» նոր պայմանագիր կնքեց Ռոբերտսոնի հետ

«Լիվերպուլի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը նոր պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Այն նախատեսված է մինչեւ 2024 թվականը:

Շոտլանդիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017թ. ամռանը «Հալ Սիթիից» 8 միլիոն ֆունտ ստերլինգով:

«Լիվերպուլում» անցկացրած 56 խաղում նա խփել է 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում