22:12  ,  17 հունվարի, 2019

Էմերի. Այս մրցաշրջանում Օզիլը մի քանի անգամ է մեզ օգնել լավ մրցելույթով

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անհանգստացած չէ թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հնարավոր տեղափոխության հարցով:

«Չեմ մտածում այդ մասին: Մտածում եմ, թե ինչպես կարող է Օզիլն օգնել մեզ: Այս մրցաշրջանում Օզիլը մի քանի անգամ է մեզ օգնել լավ մրցելույթով»,- Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Անգլիայի ընթացիկ առաջնության 13 խաղում Օզիլը խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում