21:46  ,  17 հունվարի, 2019

Մոուրինյո. Դեռ շատ երիտասարդ եմ, ցանկանում եմ շարունակել մարզչական աշխատանքը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան:

«Ես դեռ շատ երիտասարդ եմ եւ ցանկանում եմ շարունակել մարզչական աշխատանքը: Շատ երկար եմ ֆուտբոլում, հաջորդ շաբաթ կդառնամ 56 տարեկան, բայց ես դեռ շատ երիտասարդ եմ: Մտադիր եմ մնալ այնտեղ, որտեղ պետք է. ամենաբարձր մակարդակի ֆուտբոլում: Հենց այստեղ եմ մտադիր շարունակել աշխատանքս»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Մոուրինյոն գլխավորել է նաեւ պորտուգալական «Ունիան Լեյրիան», «Պորտուն», «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում