20:41  ,  17 հունվարի, 2019

Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է «Անորտոսիսի» նկատմամբ հաղթանակին

Ֆուտբոլի Կիպրոսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Էնոսիսը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Անորտոսիսին»:

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին:

Մակեդոնական «Վարդարից» «Էնոսիս» տեղափոխված 28-ամյա Համբարձումյանը Կիպրոսի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում