19:08  ,  17 հունվարի, 2019

Football Leaks-ի հիմնադիրը ձերբակալվել է, նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում

Football Leaks-ի ենթադրյալ հիմնադիր, 30-ամյա պորտուգալացի Ռուի Պինտուն ձերբակալվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Մեկ ամսվա ընթացքում նա կարտահանձնվի Պորտուգալիայի իրավապահներին:

Ենթադրվում է, որ ցանցահենը զբաղվում էր ֆուտբոլային ակումբների տվյալների բազաների ներթափանցմամբ եւ փաստաթղթերի հրապարակմամբ: Ռուի Պինտուն մեղադրվում է մասնավորապես պորտուգալական «Բենֆիկայի» էլեկտրոնային փաստաթղթերի գողության համար, հաղորդում է Sabado-ն: Նրան Պորտուգալիայում սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Football Leaks-ը ֆուտբոլային փաստաթղթերի գողությամբ եւ հրապարակումներով զբաղվում է 2015 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում