18:10  ,  17 հունվարի, 2019

Պերուացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Պերուացի պաշտպան Մարտին Մագալյանեսը կհամալրի «Գանձասար-Կապանը», հաղորդում է libero.pe-ն:

21-ամյա ֆուտբոլիստը հայկական թիմի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր: Նրա նախորդ թիմը Պերուի Սեգունդայում հանդես եկող «Աթլետիկո Գրաուն» էր:

Մարտին Մագալյանեսը Պերուի ազգային հավաքականի նախկին խաղացող Ալեքս Մագալյանեսի որդին է:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» հունվարի 16-ին պայմանագրեր է կնքել պաշտպաններ Համլետ Ասոյանի եւ Արման Հովհաննիսյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս