17:12  ,  17 հունվարի, 2019

Ժան-Ժակ Բուգուին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ռուսական «Արմավիր», «Ուրալ», Ֆինլանդիայի ՀԻԿ եւ այլ ակումբներում: Մրցաշրջանի առաջին հատվածում նա խաղում էր Գյումրիի «Շիրակում»:

Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ․ առաջնությունում Ժան-Ժակ Բուգուին խփել էր 21 գոլ եւ «Փյունիկի» նախկին հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ կիսել էր լավագույն ռմբարկուի մրցանակը։

Հիշեցնենք, որ այս ձմռանն «Արարատ-Արմենիայից» հեռացել են 10 ֆուտբոլիստներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս