16:07  ,  17 հունվարի, 2019

AusOpen. Սերենա Ուիլյամսը խնդիրներ չունեցավ, առաջին ռակետը բարդ հաղթանակ տարավ

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում 6:3, 6:7, 6:4 հաշվով դժվարին հաղթանակ տարավ ամերիկուհի Սոֆիա Քենինի նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 31 րոպե։

Երրորդ շրջանում ռումինացի թենիսիստուհին կմրցի ամերիկացի Վինուս Ուիլյամսի հետ։

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:2, 6:2 հաշվով հաղթեց կանադացի Էժենի Բուշարին: Սերենայի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Դայանա Յաստրմեսկան։

Հիշեցնենք, որ Australian Open-ի նախորդ մրցաշարի եզրափակիչում Սիմոնա Հալեպը պարտվել էր դանիացի Կարոլին Վոզնյացկուն: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն է Ռոջեր Ֆեդերերը, որը մեկնարկել էր ուզբեկ Դենիս Իստոմինի նկատմամբ հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում