13:33  ,  17 հունվարի, 2019

Ռեմզին պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ եւ ամռանը կտեղափոխվի Թուրին

Լոնդոնի «Արսենալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին այս մրցաշրջանի վերջում ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուսում», գրում է gianlucadimarzio.com-ը:

28-ամյա ֆուտբոլիստը Մադրիդում բուժզննում է անցել Իտալիայի չեմպիոնի համար: Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի այս տարվա ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ Ռեմզին «Յուվենտուսում» կստանա տերական 8 միլիոն եվրո աշխատավարձ եւ կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո (տարեկան 31 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը 2008 թվականից է «Արսենալի» համակարգում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում