12:07  ,  17 հունվարի, 2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել Լիբանանում

Լիբանանում հավաք անցկացնող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3:3 հաշվով է ավարտել լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբի հետ խաղը: Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը եւ Գարեգին Մաշումյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հունվարի 17-ին Հայաստանի հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի նաեւ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում