11:30  ,  17 հունվարի, 2019

Գեղամ Կադիմյանը հեռացել է «Վորսկլայից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանն «Վորսկլայի» կազմում չի մեկնել Անթալիա, որտեղ ուկրաինական ակումբը հավաք է անցկացնում:

Sportarena.com-ի համաձայն՝ 26-ամյա հարձակվողը հեռացել է «Վորսկլայից»:

Գեղամ Կադիմյանը 2017-ին ուկրաինական «Զարյայից» է տեղափոխվել «Վորսկլա», որի կազմում հազվադեպ էր խաղում ընթացիկ մրցաշրջանում: Ուկրաինական ակումբի կազմում նա անցկացրել է 31 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում