16:45  ,  17 հունվարի, 2019

ՊՍԺ-ի ֆուտբոլիստների արկածները Քաթարում (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Քաթարում ներկա են եղել ուղտերի մրցավազքի: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հաղթել են բրազիլացի հարձակվող Նեյմարի ու թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ուղտերը: Հաղթանակի համար նրանք ստացել են 25 հազարական եվրո, եւ այդ գումարը կնվիրաբերեն բարեգործության:

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 19-ին՝ ընդունելով հետնապահ «Գենգամին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում