10:40  ,  17 հունվարի, 2019

Նախորդ անգամ «Ռեալը» մեկ մրցաշրջանում 10 պարտություն կրել էր 6 տարի առաջ

Մադրիդի «Ռեալը», Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտվելով «Լեգանեսին», 10-րդ պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Արքայական ակումբի հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում վերջին 6 տարում: 2012/13թթ. մրցաշրջանում «Ռեալը» բոլոր մրցաշարերում կրել էր 11 պարտություն, գրում է GracenoteLive-ը:

Հիշեցնենք, որ չնայած այդ պարտությանը՝ «Ռեալը» նվաճել էր քառորդ եզրափակիչի ուղեգիր, քանի որ առաջին խաղում «Լեգանեսին» հաղթել էր 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում