10:18  ,  17 հունվարի, 2019

Անգլիայի Գավաթ. Ֆրենկ Լեմպարդի թիմը դարձել է 1/16 եզրափակիչի վերջին մասնակիցը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել չորրորդ շրջանի բոլոր զույգերը:

1/16 եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճել է Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Դերբին», որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Սաութհեմփթոնին» (տեսանյութ): Ինչպես առաջին խաղում, այնպես էլ պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում գրանցվել է 2:2 հաշիվը: «Դերբին» գլխավորում է Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները նախատեսված են հունվարի 26-ին: Ոչ ոքի արդյունքի դեպքում խաղը կվերախաղարկվի հյուրերի խաղադաշտում:

Անգլիայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի»

«Քրիսթալ Փելաս» – «Տոտենհեմ»

«Չելսի» – «Շեֆիլդ Ուենսդեյ»

«Ուիմբլդոն» – «Վեստ Հեմ»

«Շրուսբերի» – «Վուլվերհեմփթոն»

«Միլուոլ» – «Էվերտոն»

«Բրայթոն» – «Վեստ Բրոմվիչ»

«Բրիստոլ Սիթի» – «Բոլթոն»

«Ակրինգթոն» – «Դերբի»

«Նյուքասլ»/«Բլեքբերն» – «Ուոթֆորդ»

«Դոնկաստեր» – «Օլդհեմ»

«Միդլսբրո» – «Նյուպորտ»

«Բարնետ» – «Բրենտֆորդ»

«Պորտսմուտ» – ՔՊՌ

«Սուոնսի» – «Ջիլինգեմ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում