00:31  ,  17 հունվարի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Ժիրոնան» սենսացիա մատուցեց Մադրիդում (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել կատալոնական «Ժիրոնայի» արգելքը:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Մադրիդում «Ժիրոնայի» հետ խաղաց ոչ ոքի՝ 3:3: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի 1:1 հաշվով, եւ մրցակցի խաղադաշտում ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Ժիրոնան»:

Ավելի վաղ, քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Վալենսիան» ու «Խետաֆեն»:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Աթլետիկո» - «Ժիրոնա»՝ 3:3 (առաջին խաղ՝ 1:1) (տեսանյութ)

Նիկոլա Կալինիչ, 12, Անխել Կոռեա, 66, Անտուան Գրիզման, 84 - Վալերի Ֆերնանդես, 37, Կրիստիան Ստուանի, 59, Սեյդու Դումբիա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում