23:40  ,  16 հունվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» չի վաճառի խաղացողների «Բավարիային»

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է չվաճառել խաղացողների Մյունխենի «Բավարիային» եւ չուժեղացնել հիմնական մրցակցին Բունդեսլիգայում, հաղորդում է գերմանական Bild-ը:

Նշվում է, որ «Բավարիան» փորձել է ձեռք բերել ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին, բայց «Բորուսիան» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառեց Լոնդոնի «Չելսիին»:

Գերմանիայի առաջնության 17 տուրից հետո «Բորուսիան» 42 միավորով առաջին տեղում է, «Բավարիան» հետ է 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում