23:26  ,  16 հունվարի, 2019

«Յուվենտուսն»՝ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի սուպերգավաթը: Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած խաղում իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը մրցեց «Միլանի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միակ գոլը 61-րդ րոպեն խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի փոխանցումը:

«Միլանը» 73-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն:

«Յուվենտուսն» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով:

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 61

Հեռացում՝ Ֆրանկ Կեսյե («Միլան»), 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում