22:12  ,  16 հունվարի, 2019

Էմերի. Մարզիչը երբեմն պետք է սադրի տարաձայնություններ ֆուտբոլիստի հետ

Մարզիչը երբեմն պետք է սադրի տարաձայնություններ ֆուտբոլիստի հետ, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ խոսելով մարզիչ–խաղացող հարաբերությունների մասին։

«Տարաձայնություններով հնարավոր է որոշակիորեն ավելին ստանալ ֆուտբոլիստից։ Սադրելով՝ կարելի ավելի մեծ ամբիցիացներ ստանալ, թիմին օգուտ տվող դժգոհություն։ Բայց մարզիչը պետք է զգույշ լինի տարաձայնությունների թեմայով, չափը չանցնի եւ չվատացնի հարաբերությունները խաղացողների հետ։

Ես հավատում եմ, որ թիմի եւ խաղացողների զարգացման համար պետք են ոչ միայն հաճելի զրույցներ։ Մարզիչը պետք է խաղացողից կորզի առավելագույնը եւ վստահ լինի, որ ֆուտբոլիստը թիմային գործ է անում»,– Էմերիի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։

Հիշեցնենք, որ անցած ամռանը Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է ֆրանսիացի Արսեն Վենգերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում